ԱՄՆ սենատորները քննադատել են Թրամփի՝ միջուկային զենքի փորձարկումներ սկսելու վերաբերյալ որոշումը

ԱՄՆ սենատորները քննադատել են Թրամփի՝ միջուկային զենքի փորձարկումներ սկսելու վերաբերյալ որոշումը

Սենատի արտաքին հարաբերությունների և զինված ուժերի կոմիտեների անդամ Ջին Շահինը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ վերսկսել միջուկային զենքի փորձարկումները։

«Սա նախագահի կողմից շատ վտանգավոր և անխոհեմ քայլ է», – նշել է սենատորը։

Շահինի խոսքով՝ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Չինաստանը 1992 թվականից ի վեր միջուկային զենք չեն փորձարկել, ուստի ԱՄՆ-ում փորձարկումների վերսկսումը «կդադարեցնի ավելի քան 30 տարվա մորատորիումը»։

Իսկ սենատոր Ջեքի Ռոզենը նշել է, որ Թրամփը որոշում է կայացրել՝ «չնայած դրա անհրաժեշտությունը հաստատող ապացույցների բացակայությանը»։ Նա զգուշացրել է, որ եթե փորձարկումները վերսկսվեն, ճառագայթային ազդեցության և ոչնչացման մակարդակը կզգացվի ամբողջ երկրում և ամբողջ աշխարհում և կլինի ավերիչ և աղետալի։

Leave a Comment