
Նիդերլանդների խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Անի Զալինյանը ստացել է պատգամավորական մանդատ՝ դառնալով երկրի պատմության մեջ առաջին հայազգի ներկայացուցիչը Նիդերլանդների խորհրդարանում (Tweede Kamer)։
Անի Զալինյանն առաջադրվել էր GroenLinks-PvdA դաշինքի կողմից։
Խորհրդարանական ընտրությունները Նիդերլանդներում անցկացվել են երեկ՝ հոկտեմբերի 29-ին։
Անի Զալինյանը մասնագիտությամբ իրավաբան է՝ պետական և վարչական իրավունքի ոլորտում։
2024 թ․ Անի Զալինյանը ճանաչվել է «Տարվա երիտասարդ կառավարիչ»։ Նա եղել է Հիմսկերկ քաղաքի ավագանու անդամ, որտեղ զբաղվել է բնակարանային, հողային հարցերով։