
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն առաջարկել է Թուրքիայի հետ խորացնել երկկողմ հարաբերությունները, և չնայած առկա տարաձայնություններին, զարգացնել ռազմավարական գործընկերություն, գրում է Deutsche Welle-ն։
Անկարա կատարած իր առաջին պաշտոնական այցի ընթացքում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անփոխարինելի գործընկեր է և առաջարկել է զարգացնել եվրոպական մակարդակով ռազմավարական համագործակցությունը։
Նա ընդգծել է տնտեսական և միգրացիոն ոլորտներում համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ կողմերը պետք է լիովին օգտագործեն հարաբերությունների ներուժը։
Մերցը չի անդրադարձել Թուրքիայի ներքաղաքական խնդիրներին՝ մասնավորապես ընդդիմադիր գործիչների հետապնդումներին։