Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Խալիլ Շիրղոլամին նշանակվել է Հայաստանում Իրանի նոր դեսպան, հայտնում է IRNA պետական լրատվական գործակալությունը։ Արաղչին հայտնել է, որ դեսպանը շուտով կուղևորվի Հայաստան։ Շիրղոլամին երբևէ դեսպանի պաշտոն չի զբաղեցրել, և ներկայում Իրանի ԱԳՆ Միջազգային և քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի տեղակալն է։ Մինչ այս Հայաստանում Իրանի դեսպանը Մեհդի Սոբհանին էր։ Նա արտակարգ և լիազոր դեսպան էր նշանակվել 2023-ին։