Կրոսը նշել է այն խաղացողին, որը պակասում է Բարսելոնային այս մրցաշրջանում — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը նշել է այն ֆուտբոլիստին, որի կարիքը ընթացիկ մրցաշրջանում ամենաշատն է զգում «Բարսելոնան»։

«Ես արդեն ասել եմ, որ Ինիգո Մարտինեսը շատ կարևոր էր «Բարսելոնայի» համար։ Նա լավագույն պաշտպանն էր՝ պաշտպանության գծից դուրս գալու առումով։ Այո, նա ամենաարագը չէ, բայց հիանալի առաջին փոխանցում է կատարում։ «Ռեալ Մադրիդի» դեմ խաղում Մարտինեսի բացակայությունը նկատելի էր որոշ պահերի ընթացքում «Էլ Կլասիկոյում», երբ «Ռեալը» մեծ ճնշում էր գործադրում։ «Բարսելոնան» չկարողացավ փոխարինող գտնել Ինիգոյին։

Ես այդպես էլ չհասկացա, թե ինչու էր Էրիկ Գարսիան խաղում։ Արաուխոն ֆիզիկապես ունակ է ավելի բարձր ճնշման դիմանալու։ Նա կատարյալ կլիներ այս խաղաոճի և այս մրցակցի համար։ Երբ խաղադաշտում ունեք Մբապեին և Վինիսիուսին, ձեզ անհրաժեշտ է մեկը, ով կարող է հաղթահարել նրանց։ Արաուխոն կարող է դա անել։ Դա ինձ զարմացրեց»,- Կրոսի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Հիշեցնենք, որ անցած շաբաթավերջին «Բարսելոնան» արտագնա խաղում 1:2 հաշվով պարտվեց «Ռեալին»։

Leave a Comment