Խաղաղության դափնիներ ու ոսկի․ Թրամփը Կորեական թերակղզում է

Հոկտեմբերի 31-ից նորեյմբերի 1-ը ավելի քան երկու տասնյակ պետությունների ղեկավարներ հավաքվելու են Հարավային Կորեայում՝ մասնակցելու Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին։ ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելուց և Չինաստանի հետ առևտրային պատերազմի մեկնարկից հետո՝ հոկտեմբերի 30-ին, Թրամփն առաջին անգամ հանդիպում է այդ երկրի առաջնորդ Սի Ցզիպինի հետ, իսկ երեկ նա բանակցություններ է վարել  Հարավային Կորեայի առաջնորդ Լի Չժո Մենի հետ, հայտարարել, որ խաղաղություն կհաստատի նաև Կորեական թերակղզում։

Իր ելույթում Թրամփը կրկին հիշել է Հարավային Կովկասը։ Ադրբեջանի անունը Սպիտակ տան ղեկավարը ճիշտ է արտաբերել, մեր երկիրը, որ ավելի վաղ Ալբանիա էր անվանել, չի հիշատակել ընդհանրապես։

Այս անգամ անակնկալը նրա հրապարակած թվերն էին․ Թրամփն ասել է, որ հակամարտությանը վերջ դնելով՝ միլիոնավոր կյանքեր է փրկել։

Leave a Comment