Հայաստանում երեխաների ծննդյան միանվագ նպաստը կհամահավասարեցվի․ նախարար

https://arm.sputniknews.ru/20251030/hajastanum-erekhaneri-tsnndjan-mianvag-npasty-khamahavasarecvi-nakharar-95270789.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/1b/58844200_77:0:1500:1067_1920x0_80_0_0_2d19c70676ca4d8c67587eda201b1649.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, նպաստ, երեխա, արսեն թորոսյան

հայաստան, նպաստ, երեխա, արսեն թորոսյան

Բաժանորդագրվել

Նախատեսվում է 3-րդ և հաջորդ երեխային մինչև 6 տարեկանը 50 հազար դրամ վճարելու աջակցության ծրագիրը կառաջարկենք դարձնել մշտական նպաստ։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում կհամահավասարեցվի բոլոր երեխաների ծննդյան համար տրվող միանվագ նպաստի չափը՝ սահմանվելով 500 հազար դրամ: ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թ․ պետական բյուջեի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

Նշենք, որ հիմա առաջին և երկրորդ երեխաներին տրվող ծննդյան միանվագ նպաստը 300 000 դրամ է։ Երրորդ և չորրորդ երեխայի համար տրվում է 1 մլն դրամ, իսկ հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար` 1,5 մլն։

«Օրենսդրական փաթեթում առաջարկելու ենք համահավասարեցնել բոլոր երեխաներին տրվող ծննդյան միանվագ նպաստը` դարձնելով 500 հազար դրամ»,- նշեց նախարարը:

Անդրադառնալով ծնելիության խթանման թեմային` նա խոսեց ընտանիքում 3-րդ և հաջորդ երեխայի համար նպաստի ծրագրի մասին:

«Ամենայն հավանականությամբ շուտով ԱԺ կուղարկենք օրենքի նախագիծ, որով 3-րդ և հաջորդ երեխային մինչև 6 տարեկանը 50 հազար դրամ վճարելու աջակցության ծրագիրը կառաջարկենք դարձնել մշտական նպաստ։ Փորձը ցույց է տալիս, որ ամսական աջակցություններով խրախուսելն ավելի լավ է, քան միանվագ գումարը, որը տրվում է երեխայի ծնվելու ժամանակ»,- ասաց Թորոսյանը:

Նրա խոսքով՝ անապահովության համակարգի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բազմազավակ՝ 4 և ավելի, 5 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների զգալի մասը ստանում է անապահովության նպաստ:

Այս պահին ավելին հնարավոր չէ․ նախարարը՝ կենսաթոշակների բարձրացման մասին

Leave a Comment