ԵՄ դեսպանն ու պատվիրակության անդամները հյուրընկալվել են ԿԸՀ-ում

ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գործադիր տնօրենի տեղակալ Օդրոնե Պերկաուսկիենի, Վրաստանի, Հարավային Կովկասի, արևելյան բաժնի ղեկավար Դեյվիդ Քալենի, Արևելյան հարևանության և Թուրքիայի գլխավոր տնօրեն Ադրիեն Կիրալի և այլ բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ,  ԵՄ ԱԳԵԾ պատվիրակության անդամները հոկտեմբերի 29-ին հյուրընկալվել են ՀՀ ԿԸՀ-ում։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Հյուրերը ԱԺ 2026 թվականի հերթական ընտրություններին ընդառաջ, հետաքրքրվել են ԿԸՀ նյութատեխնիկական հագեցվածության և պատրաստվածության մասին՝ փորձելով հասկանալ կառույցի կարիքները։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին և վստահեցրել, որ ընտրական համակարգը մշտապես պատրաստվում է համապետական ընտրություններին։

Հյուրերի քննարկման առանցքում էր նաև ընտրություններին  ընդառաջ հնարավոր հիբրիդային սպառնալիքները և դրանց դիմակայելու համար ԿԸՀ գործիքակազմը։Վահագն Հովակիմյանն ընդգծել է, որ ԿԸՀ-ն իր էլեկտրոնային համակարգերը մշտապես թարմացնում է՝ ապահովելու համար ընտրական համակարգի անխափան աշխատանքը։

—00—ՄԱ

Leave a Comment