Մոհամեդ Ալիի թոռը կարիերայում առաջին ոչ-ոքին է գրանցել

Լեգենդար Մոհամեդ Ալիի թոռը` Նիկո Ալի Ուոլշը, Ֆիլիպիններում կայացած բռնցքամարտի երեկոյի ժամանակ ոչ-ոքի է գրանցել թաիլանդցի Կիտիսակ Քլինսոինի հետ։

72,3 կգ քաշային կարգում IBA Pro մրցաշարի շրջանակում կայացած 8-ռաունդանոց մենամարտում բռնցքամարտիկները հաղթողին չեն պարզել։

25-ամյա Ալի Ուոլշը կարիերայի առաջին ոչ-ոքին է գրանցել։ Ամերիկացին նաև 12 հաղթանակ ու 1 պարտություն ունի։ Նրա մասնակցությամբ մեկ մենամարտ էլ չկայացած է համարվել։

Leave a Comment