Ալիևը մերժել է Հայաստան գալու հրավերը

Ալիևը մերժել է Հայաստանի հրավերը՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը տեղի կունենա Երևանում 2026 թվականի գարնանը, հաղորդում է ադրբեջանական կառավարամետ կայքը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Հրաժարումը բացատրվում է նրանով, որ երկրների միջև խաղաղության պայմանագիրը դեռևս վերջնականապես չի ստորագրվել։ Հիշեցնենք, որ Հայաստանը Ալիևին և Էրդողանին հրավիրել է Երևան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:

Leave a Comment