Լեհաստանի երկու օդանավակայան փակվել է ռազմական ավիացիայի գործողությունների պատճառով

Լեհաստանում փակվել են Ռադոմի և Լյուբլինի օդանավակայանները ռազմական ավիացիայի գործողությունների պատճառով, հայտնել է լեհական նավիգացիոն սպասարկման գործակալությունը (ՊԱՆՍԱ):

Լեհաստանի ռազմական հրամանատարությունը հայտարարել է, որ Լեհաստանի և դաշնակիցների ռազմաօդային ուժերը գործողություններ են սկսել՝ կապված Ուկրաինայում տեղակայված օբյեկտների վրա Ռուսաստանի հարձակման հետ:

Այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում:

Leave a Comment