Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզի հեղինակավոր Masters մրցաշարի երրորդ փուլ։ Երկրորդ փուլում նա հաղթել է աշխարհի 28-րդ ռակետին՝ բրազիլացի Ժոաո Ֆոնսեկային՝ 6:1, 3:6, 6:3 հաշվով, հայտնել է Championat-ը:
Խաղը տևել է 1 ժամ 52 րոպե։
Հաջորդ փուլում Խաչանովը մրցելու է Գաբրիել Դիալոյի (Կանադա) և Ալեքս դե Մինորի (Ավստրալիա) զույգի հաղթողի հետ։
Նշենք, որ Փարիզի Masters-ի գործող չեմպիոնն է գերմանացի Ալեքսանդր Զվերևը, որը անցած տարվա եզրափակչում հաղթել էր ֆրանսիացի Ուգո Ումբերին։
Խաչանովը հոկտեմբերի 29-ին հաղթել էր ամերիկացի Իթան Քուինին:
