🎥 Հայաստանի գավաթ․ Փյունիկը վստահ հաղթանակ տարավ Գանձասարի նկատմամբ՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ

Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի չորրորդ խաղում «Փյունիկը» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Գանձասարի» դարպասը (3:0)։

«Նռնագույնների» կազմում գոլերով աչքի ընկան Մարիուս Նուբիսին, Դանիլ Կուլիկովը և Միխայիլ Կովալենկոն՝ համապատասխանաբար 52-րդ, 62-րդ և 82-րդ րոպեներին։

Ավելի վաղ Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի ուղեգիր էին նվաճել «Շիրակը», «Ուրարտուն» և «Անդրանիկը»։

Հանդիպման տեսագրությունը

Leave a Comment