Եղեք զգոն հանրային տարբեր վայրերում անվճար Wi-Fi ցանցերից օգտվելուց. հաճախ «անվճարը» կարող է թանկ արժենալ:
🔴 Հանրային Wi-Fi ցանցերում փոխանցվող տեղեկատվությունը հաճախ անպաշտպան է, և կիբեռհանցագործները առանց ձեր գիտության կարող են որսալ ձեր տվյալները, օրինակ՝ մուտքագրած գաղտնաբառերը, բանկային տվյալները և այլն։
👇 Ահա մի քանի պարզ քայլ, որոնք կարող են Ձեզ պաշտպանել թվային այդպիսի վտանգներից
ℹ️ Խուսափեք բանկային հավելված մուտք գործելուց
ℹ️ Զերծ մնացեք առցանց գնումներ կատարելուց
ℹ️ Օգտվեք VPN ծառայություններից
ℹ️ Անջատեք ֆայլերի փոխանակման (AirDrop, File Sharing, Bluetooth և այլն) ծառայությունները
ℹ️ Պարբերաբար ստուգեք սարքում պահպանված Wi-Fi ցանցերի ցանկը և հեռացրեք նախկինում օգտագործված բաց ցանցերը
ℹ️ Հիշեք անջատված պահել սարքի Wi-Fi-ը, երբ այլևս չեք օգտագործում:
Հանրային Wi-Fi-ը հարմար է, բայց ոչ ապահով։
ՀՀ ՆԳՆ ԿԻԲԵՌՈՍՏԻԿԱՆՈւԹՅՈւՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

