Բյուրեղավանի համայնքապետին մեղադրանք է ներկայացվել. պաշտոնավարումը կասեցվել է









Քրեական վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել Բյուրեղավան համայնքի ղեկավարին՝ 9 դրվագով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար (ՀՀ նախկին Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ի մաս):

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Քրեական վարույթն առնչվում է ձևական աճուրդների միջոցով հողերի ապօրինի օտարմանը: Համայնքապետի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը»,- հայտնեցին կոմիտեից։

Բյուրեղավանի համայնքապետ Հակոբ Բալասյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2008 թվականից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment