Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Անդրանիկը» 2:0 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին։
Գոլերով աչքի ընկան Կայ Մորոզումին և Խուան Պալասիոսը։ ԲԿՄԱ-ն երկրորդ խաղակեսի կեսերին մնաց 10 ֆուտբոլիստով․ խաղադաշտից հեռացվեց Ալեքսանդր Պետրոսյանը։
Այսօր միմյանց կհանդիպեն «Գանձասարն» ու «Փյունիկը»։
Վաղը՝ հոկտեմբերի 30-ին, կկայանան հետևյալ հանդիպումները.
«Սյունիք» — «Կիլիկիա»
«Սարդարապատ» — «Արարատ»