«Աբերդինի» մարզական տնօրեն է նշանակվել Լուտց Պֆանենշտիլը, հաղորդում է BBC-ն:
Գերմանացի նախկին դարպասապահը հայտնի է իր արտասովոր որոշումներով: 2014 թվականին FourFourTwo պարբերականը նրան ճանաչել է «ֆուտբոլի ամենախելագար մարդ»: Նշենք, որ 2007 թվականին գերմանացին խաղացել է հայկական «Բենտոնիտում»:
Նա հայտարարել է, որ նախորդ 2 տարիներին ուսումնասիրել է «Աբերդինը» և տեղափոխվում է ամուր ենթակառուցվածքներով ու անձնակազմով ակումբ:
Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում «Նոան» մրցելու է «Աբերդինի» հետ Շոտլանդիայում՝ նոյեմբերի 27-ին: