Ռոբերտո Մարտինեսը ոչինչ չի հասկանում ֆուտբոլից․ Նաինգոլան

Բելգիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ռաջա Նաինգոլանը քննադատել է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսին, հայտնում է De Telegraaf-ը:

«Մարտինեսը Բելգիայի հավաքականը գլխավորել է 2016-2022 թվականներին: Ես այդ ընթացքում բավարար խաղ չեմ ցուցադրել, չնայած ունեի համապատասխան որակներ: Մեկ բան կարող եմ ասել. ամեն անգամ, երբ խաղի ընթացքում խնդիրների էինք բախվում, դրանք լուծվում էին Դե Բրույնեի, Ազարի ու Լուկակուի անհատական որակների շնորհիվ:

Ես չափազանց անկեղծ եմ. մեր թիմը չուներ խաղային ձեռագիր: Մարտինեսը կարողանում էր լեզու գտնել լրագրողների հետ, արդյունքներն էլ բարեբախտաբար լավն էին: Նրա համար ավելի նպաստավոր սցենար չէր կարող լինել: Նա ֆուտբոլից ոչինչ չի հասկանում: Վստահ եմ, որ եթե մենք ավելի որակյալ մարզիչ ունենայինք, այդ տարիների ընթացքում գոնե մեկ խոշոր մրցաշար կհաղթեինք»,- ասել է Նաինգոլանը:

Leave a Comment