ՀԷՑ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը կարծում է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 18-ին որոշելու է դադարեցնել ՀԷՑ-ի լիցենզիան:
«Որովհետև կա քաղաքական պատվեր, համոզմունք ունեմ, որ այդ որոշումն անգամ հանձնաժողովի անդամները չեն գրելու, իրենց գրված տրվելու է և իրենք դա խելոք անելու են»,- ի պատասխան Alpha News-ի հարցին, հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Դավիթ Ղազինյանը: