ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է, որ չի կարող կանխատեսել, թե ինչպես և երբ կավարտվի Ուկրաինայի պատերազմը:
«Եթե ինձ հարցնեիք մոտ վեց ամիս առաջ, ես կասեի, որ նրանց միջև մարտերը երբեք չեն դադարի… նրանք 15 տարի անց էլ դեռ կկռվեին։ Եթե ինձ հարցնեիք մեկ ամիս առաջ, ես կասեի, որ մենք անհավանական առաջընթաց ենք գրանցել», — ասել է Վենսը New York Post-ի Pod Force One փոդքասթի ժամանակ։
Վենսը հավելել է, որ Վաշինգտոնը ձգտում է պահպանել կառուցողական հարաբերություններ և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի հետ, քանի որ հետաքրքրված է հակամարտության դադարեցմամբ։