Կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 9 անձ, որոնցից երեքը Ապարանի համայնքապետարանի աշխատակիցներ են

Factor TV-ն այսօր գրել էր, որ իրավապահները խուզարկություններ են իրականացրել մի շարք հասցեներում, այդ թվում Ապարանի համայնքապետարանում, կան մոտ մեկ տասնյակ ձերբակալվածներ։ 

Հակակոռուպցիոն կոմիտեից Aysor.am-ին հաստատեցին, որ քննչական գործողություններն իրականացվում են իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում:

Կոմիտեից հայտնեցին նաև, որ քրեական վարույթի շրջանակում կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 9 անձ, որոնցից երեքը Ապարանի համայնքապետարանի աշխատակիցներ են:

Leave a Comment