Պետք է վերադաստիարակել․ «Բարսելոնան» շարունակում է որոշումներ կայացրել Յամալի վերաբերյալ

«Բարսելոնան» որոշել է ավելի ուշադիր հետևել 18-ամյա հարձակվող Լամին Յամալի կարիերայի ընթացքին՝ նախորդ «Էլ Կլասիկոյի» նախօրեին նրա շուրջ ստեղծված լարված մթնոլորտի պատճառով: Այս մասին հայտնում է Sport.es-ը, փոխանցում է armsport.am-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբը խորհուրդ է տվել խաղացողին չեղարկել նոր շարքի բջջային հեռախոսների շնորհանդեսի հետ կապված ոչ ֆուտբոլային միջոցառմանը մասնակցությունը։ Ընդգծվում է, որ Յամալը համաձայնել է «Բարսելոնայի» այս առաջարկին։

Բացի այդ, նախորդ շաբաթ Յամալը մասնակցել է սթրիմեր AmineMaTue-ի տեսանյութի նկարահանմանը։ Սակայն կապտանռնագույնները կցանկանային խուսափել այդ տեսանյութի հրապարակումից, ինչպես նաև չեղարկել նշված սթրիմերի հետ երեքշաբթի օրը նախատեսված հարցազրույցը։

Հիշեցնենք, որ «Էլ Կլասիկոյի» նախօրեին 18-ամյա ֆուտբոլիստը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք իսպանական մեդիաֆուտբոլային Kings League մրցաշարի «Պորսինոս» (Porcinos) թիմը հիշեցնում է «Ռեալին», ասել էր. «Այո, իհարկե։ Նրանք խաբում են ու բողոքում»։

Leave a Comment