ՀԱՊԿ–ը կարող է օգնել ամրապնդել Մեծ Եվրասիայի անվտանգությունը. գլխավոր քարտուղարի տեղակալ

https://arm.sputniknews.ru/20251029/hapky-karvogh-e-ognel-amrapndel-mets-evrasiaji-anvtangutjuny-glkhavvor-qartughari-teghakal-95229071.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/07/72031825_148:0:1571:1067_1920x0_80_0_0_e39ef419195f1b428057954d123de970.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), եվրասիական տնտեսական միություն (եատմ), մինսկ

հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), եվրասիական տնտեսական միություն (եատմ), մինսկ

Բաժանորդագրվել

Մասադիկովն ընդգծել է եվրասիական անվտանգության նոր ճարտարապետության մշակման կարևորությունը, որը հիմնված է հավասարության և անբաժանելիության վրա։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ՀԱՊԿ-ը կարող է օգնել ամրապնդել Մեծ Եվրասիայի անվտանգությունը։ Այս հայտարարությունն արել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ և խաղաղապահության հարցերով հատուկ ներկայացուցիչ Թաալաթբեկ Մասադիկովը:

«Մենք տեսնում ենք Մեծ Եվրասիայի անվտանգության ամրապնդման համար ՀԱՊԿ-ի ներուժի օգտագործման հնարավորությունը»,– ասել է նա Եվրասիական անվտանգության հարցերով միջազգային համաժողովում, որն անցկացվում է Մինսկում։

Մասադիկովը խոսել է տարածաշրջանային տարբեր կազմակերպությունների միջև համագործակցության անհրաժեշտության մասին և ընդգծել տարածաշրջանային անվտանգության հարցերում եվրասիական կառույցների համակարգված ջանքերի կարևորությունը: Որպես ասվածի վկայություն պաշտոնյան նշել է ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և ՇՀԿ-ի միջև համագործակցության ճանապարհային քարտեզը։

Նա նաև հայտնել է` այս տարի զեկույց կպատրաստվի, որը մանրամասն կվերլուծի ՀԱՊԿ, ԵԱՏՄ և ԱՊՀ երկրները ներառող՝ Կենտրոնական Եվրասիայի տարածաշրջանի ինտեգրացիոն գործընթացները: Ակնկալվում է, որ կմշակվեն առաջարկություններ հավաքական անվտանգության նոր մոտեցումների և համատեղ զարգացման ինստիտուտների ստեղծման վերաբերյալ: Փաստաթուղթը կվերաբերի ռազմաքաղաքական, տնտեսական և սոցիալ-մշակութային ասպեկտներին:

Մասադիկովը բարձր է գնահատել «21-րդ դարում բազմազանության և բազմաբևեռության Եվրասիական խարտիա» ստեղծելու բելառուսական նախաձեռնությունը, որը, նրա խոսքով, համապատասխանում է ներկայիս քաղաքական իրողություններին:

«Մենք հույս ունենք ավելացնել մասնակիցների թիվը», – հավելել է Մասադիկովը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը նաև ընդգծել է եվրասիական անվտանգության նոր ճարտարապետության մշակման կարևորությունը, որը հիմնված է հավասարության և անբաժանելիության վրա՝ շեշտը դնելով հակամարտությունների կարգավորման համար տարածաշրջանի պետությունների պատասխանատվության վրա: Այս գաղափարի աջակցությունն արտահայտված է բարձր մակարդակով. դրան հավանություն են տալիս Ռուսաստանի նախագահը, այլ պետությունների ղեկավարներ, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի արտաքին գործերի նախարարները:

Ահաբեկչությունն աստիճանաբար ավելի բարդ սպառնալիք է դառնում. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Բացի այդ, Մասադիկովը նշել է ռուսական «Մեծ Եվրասիական գործընկերություն» նախաձեռնության հեռանկարները, որոնք ուղղված են տնտեսական կապերի ընդլայնմանը, նոր տրանսպորտային ուղիների բացմանը և Եվրասիայում բիզնես համագործակցության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: Այս հայեցակարգը օրգանապես լրացնում է տարածաշրջանային այնպիսի նախագծեր, ինչպիսին է, օրինակ, Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, և կարող է նպաստել տարածաշրջանի ժողովուրդների ավելի սերտ կապերին՝ ապահովելով նրանց կայուն զարգացումն ու բարգավաճումը:

Եվրասիական անվտանգությանը նվիրված 3-րդ միջազգային համաժողովն անցկացվում է հոկտեմբերի 28-29-ը Մինսկում` Բելառուսի ԱԳՆ–ի հովանու ներքո։

ՀԱՊԿ-ի ուժերը կարելի է օգտագործել ՇՀԿ-ում և ԱՊՀ-ում ճգնաժամերը լուծելու նպատակով. Սեյտիմով

Leave a Comment