
Ռուսաստանի Կեմերովոյի մարզում ուկրաինացիները պայթեցրել են ավտոմեքենա, որի մեջ գտնվում էր ոստիկանության փոխգնդապետ, Ռուսաստանի հատուկ նշանակության ջոկատի «Օբերեգ» ստորաբաժանման հրամանատար Վենիամին Մազժերինը։
Այս մասին հայտնում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն՝ հղում կատարելով Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչությանը։ Վարչության տվյալների համաձայն՝ Մազժերինը եղել է ռազմական հանցագործ, որը մասնակցել է զանգվածային սպանությունների, կտտանքների և հանցագործությունների՝ խաղաղ բնակչության դեմ։
Նշվում է, որ հենց ՕՄՈՆ «Օբերեգ» ստորաբաժանումն է մասնակցել այդ գործողություններին, մասնավորապես՝ Բուչայում և շրջակա գյուղերում։
Դեռևս 2022 թվականի ապրիլին ուկրաինական հետախուզությունը նույնականացրել էր «Օբերեգ» կազմակերպության ռազմական հանցագործների անունները և մշակել միջոցառումներ՝ ուղղված ցուցակում ընդգրկվածների արդարացի պատժի ապահովմանը։