Ռուի Մոտայի ժամանակաշրջանը Լուդոգորեցում ավարտված է․ ինչ է հայտնի — Armsport.am

«Լուդոգորեցի» ղեկավարությունը որոշել է խզել համագործակցությունը պորտուգալացի գլխավոր մարզիչ Ռուի Մոտայի հետ: Պաշտոնական հայտարարությունը սպասվում է առաջիկա ժամերին: Այս մասին հաղորդում է Topsport.bg-ն։

Հինգշաբթի օրը Բուլղարիայի գավաթի շրջանակում «Չերնոմորեց» թիմի դեմ կայանալիք խաղում չեմպիոններին կղեկավարի ակումբի երկրորդ թիմի գլխավոր մարզիչ Տոդոր Ժիվոնդովը: Ակումբի ղեկավարությունը բանակցություններ է վարում «Նոայի» նախկին գլխավոր մարզիչ Մոտայի և նրա շտաբի հետ՝ պայմանագրերը խզելու վերաբերյալ:

Պատճառը թիմի վերջին ամիսների անբավարար արդյունքներն ու խաղն են, որոնք չեն համապատասխանում «Լուդոգորեցի» տարիների ընթացքում ձևավորված բարձր չափանիշներին:

Ակումբն ուսումնասիրում է մի քանի տարբերակ՝ մշտական գլխավոր մարզիչ նշանակելու համար:

Առաջիկայում կորոշվի, թե որ ուղղությամբ կշարժվի թիմը: Ինչպես նշում է աղբյուրը, բաց է մնում հարցը՝ արդյո՞ք փոփոխությունները կսահմանափակվեն միայն մարզչական շտաբով, թե՞ կտարածվեն նաև ակումբի սպորտային և տեխնիկական բաժինների վրա:

Leave a Comment