Մեսսին նշել է աշխարհի մեծագույն մարզիկներին տարբեր մարզաձևերում — Armsport.am

«Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր Լիոնել Մեսսին կիսվել է իր կարծիքով լավագույն մարզիկների մասին՝ ինչպես ֆուտբոլում, այնպես էլ այլ մարզաձևերում։

— Իհարկե, մեզ՝ արգենտինացիներիս համար, Դիեգո Մարադոնան միշտ եղել է ամենամեծ կուռքը: Նա մարդ է, ումով մենք անսահման հիացմունք ենք զգացել՝ նրա ձեռքբերումների և խորհրդանշած արժեքների համար։ Թեև ես փոքր էի և հազվադեպ էի նրան կենդանի տեսնում, Դիեգոն գերազանցել է բոլորին։

Այլ մարզաձևերում նույնը կարելի է ասել Մայքլ Ջորդանի մասին։ Թենիսում առանձնանում են Ռոջեր Ֆեդերերը, Ռաֆայել Նադալը և Նովակ Ջոկովիչը, ովքեր մրցակցությունն աննախադեպ սուր և հետաքրքիր են դարձրել։

Համոզված եմ, որ շատ մարզիկների մոռացել եմ նշել, բայց եթե ընտրեմ ևս մի քանիսին, ապա կհիշատակեմ Լեբրոն Ջեյմսին և Սթեֆեն Քարիին, ովքեր յուրովի մեծ ներդրում են ունեցել իրենց մարզաձևում, — Մեսսիի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն՝ հղում անելով NBC-ի հարցազրույցին։

38-ամյա արգենտինացին անցյալ շաբաթ երկարաձգել է պայմանագիրը MLS-ի «Ինտեր Մայամի» ակումբի հետ՝ մինչև 2028 թվականը։

Մեսսին 2022 թվականի աշխարհի չեմպիոն է Արգենտինայի հավաքականի կազմում, 2008 թվականի Օլիմպիական խաղերի, Իսպանիայի 10-ակի, Ֆրանսիայի 2-ակի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի 4-ակի հաղթող։

Leave a Comment