Ծինփինն ու Թրամփը կհանդիպեն հոկտեմբերի 30-ին Բուսանում

Չինաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Սի Ծինփինն ու Դոնալդ Թրամփը կհանդիպեն հոկտեմբերի 30-ին Բուսանում, հայտնում է Չինաստանի արտգործնախարարությունը:

Հաղորդագրություն նշվում է, որ նրանք կքննարկեն երկկողմ հարաբերությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Շաբաթ օրը Կուալա Լումպուրում հանդիպել էին ԱՄՆ-ի և Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաները՝ առևտրային պատերազմի սրումը կանխելու և քննարկելու երկու երկրների նախագահների՝ Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի նախատեսվող հանդիպումը:

Leave a Comment