Գազայում հրադադարը չի վտանգվի. Թրամփ — Հայաստանի Հանրային Ռադիո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ փոխադարձ մեղադրանքները ու բռնությունները չեն վտանգի Գազայում հրադադարը, հայտնում է Reuters-ը։

Նա նշել է, որ իր տեղեկություններով` սպանվել է իսրայելցի զինվոր։ «Դրա համար իսրայելցիները պատասխան հարված են հասցրել։ Նրանք պետք է պատասխան հարված հասցնեին։ Երբ նման բան է լինում, պետք է պատասխան հարված»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ ՀԱՄԱՍ-ը Մերձավոր Արեւելքի փոքր մասն է եւ պետք է իրեն պատշաճ կերպով դրսեւորի։ «Եթե նրանք լավը լինեն` երջանիկ կլինեն, եթե վատը լինեն` կոչնչացվեն։ Նրանց կյանքի վերջը կգա»,- ասել է Թրամփը։

Նախօրեին Իսրայելը Գազային հզոր հարվածներ էր հասցրել։ Ըստ Գազայի առողջապահական մարմինների` զոհվել էր առնվազն 26 մարդ։ AFP-ն հայտնել է առնվազն 30 զոհի մասին։

Leave a Comment