Դորտմունդի «Բորուսիան» Գերմանիայի գավաթի 1/16 եզրափակչում հետխաղյա 11 մետրանոցներով 4:2 հաշվով հաղթեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»՝ հիմնական ժամանակում գրանցելով 1:1 հաշիվ:
Հանդիպումը տեղի ունեցավ «Դոյչե Բանկ Պարկ» մարզադաշտում:
Հիմնական ժամանակում «Այնտրախտի» կիսապաշտպան Անսգար Կնաուֆը գոլ խփեց 7-րդ րոպեին, իսկ «Բորուսիայի» խաղացող Յուլիան Բրանդտը հավասարեցրեց հաշիվը 48-րդ րոպեին:
Այսպիսով, «Բորուսիան» դուրս եկավ Գերմանիայի գավաթի 1/8 եզրափակիչ:
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ