Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը չի պատրաստվում պատժել Վինիսիուսին, հաղորդում է Marca-ն:
Վինիսիուսն «Էլ Կլասիկոյում»՝ 72-րդ րոպեին փոխարինվելուց հետո, ձեռքսեղմում չէր ունեցել գլխավոր մարզիչ Ալոնսոյի հետ, ագրեսիվ կերպով շտապել էր հանդերձարան, բայց հետո վերադարձել էր պահեստայինների գոտի:
Ակումբի ղեկավարությունը դժգոհ է եղել խաղացողի արձագանքից, բայց որոշել է, որ դա նրա և Ալոնսոյի միջև քննարկվելիք հարց է: Իսպանացի մասնագետը խաղից հետո ասել էր, որ առանձնազրույց կունենա Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստի հետ:
Ակումբի ղեկավարների համար այս միջադեպի վերաբերյալ հարցը փակվել է այն հանգամանքով պայմանավորված, որ բրազիլացին րոպեներ անց վերադարձել է պահեստայինների նստարան, իսկ հետո թիմի հետ բարձր տրամադրությամբ տոնել է հաղթանակը:
Հիշեցնենք, որ մադրիդցիները «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում 2-1 հաշվով հաղթել էին գործող չեմպիոնին: