FIFPro-ն հրապարակել է 2025 թվականի խորհրդանշական հավաքականի ընդլայնված ցուցակը

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան (FIFPro) հրապարակել է 2025 թվականի տարվա թիմի թեկնածուների անունները։ Ցանկում ընդգրկված են 26 ֆուտբոլիստներ, իսկ վերջնական 11 հոգանոց կազմը կհրապարակվի նոյեմբերի 3-ին։

Դարպասապահներ՝

Ալիսոն Բեքեր (Լիվերպուլ), Տիբո Կուրտուա (Ռեալ Մադրիդ), Ջանլուիջի Դոննարումմա (Մանչեսթեր Սիթի)։

Պաշտպաններ՝

Տրենտ Ալեքսանդր-Արնոլդ (Ռեալ Մադրիդ), Պաու Կուբարսի (Բարսելոնա), Վիրջիլ վան Դեյկ (Լիվերպուլ), Աշրաֆ Հակիմի, Մարկինյոս, Նունո Մենդեշ (բոլորը՝ ՊՍԺ), Ուիլյամ Սալիբա (Արսենալ)։

Կիսապաշտպաններ՝

Ջուդ Բելինգհեմ, Ֆեդերիկո Վալվերդե (երկուսն էլ՝ Ռեալ Մադրիդ), Կևին Դե Բրույնե (Նապոլի), Լուկա Մոդրիչ (Միլան), Ժոաու Նևեշ, Վիտինյա (երկուսն էլ՝ ՊՍԺ), Քոուլ Պալմեր (Չելսի), Պեդրի (Բարսելոնա)։

Հարձակվողներ՝

Ուսման Դեմբելե (ՊՍԺ), Էրլինգ Հոլանդ (Մանչեսթեր Սիթի), Կիլիան Մբապպե (Ռեալ Մադրիդ), Լիոնել Մեսսի (Ինտեր Մայամի), Ռաֆինյա, Լամինե Յամալ (երկուսն էլ՝ Բարսելոնա), Կրիշտիանու Ռոնալդու (Ալ-Նասր), Մոհամեդ Սալահ (Լիվերպուլ)։

Leave a Comment