Ճապոնիայի նոր վարչապետ Սանաե Տակաիչին մտադիր է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել Նոբելյան խաղաղության մրցանակի։
Այս մասին հայտնել է ճապոնական Nippon TV հեռուստաալիքը։ Տակաիչին իր մտադրության մասին կտեղեկացնի Թրամփին Տոկիոյում կայանալիք իրենց առաջին բանակցությունների ժամանակ։ Թրամփն ավելի վաղ բազմիցս հայտարարել է, որ իրեն արժանի է համարում Նոբելյան խաղաղության մրցանակի համար:
Սակայն հոկտեմբերի 10-ին Նոբելյան կոմիտեն հայտարարել է, որ 2025 թվականի մրցանակը շնորհվել է Վենեսուելայի նախկին ընդդիմադիր պատգամավոր Մարիա Կորինա Մաչադոյին։ Այնուհետև Թրամփը կատակել է, որ հույս ունի հաջորդ տարի ստանալ Նոբելյան խաղաղության մրցանակը։