Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը պարտությամբ է մեկնարկել Եվրոպայի առաջնության որակավորման առաջին փուլում:
Կիպրոսում մեկնարկած առաջնության առաջին խաղում Ալեքսանդր Պետրոսյանի գլխավորած թիմը 1-2 հաշվով պարտվել է Հյուսիսային Իռլանդիայի թիմին: Առաջին կեսի ավելացված ժամանակում Հայաստանի հավաքականի գոլը խփել է Արմեն Ղազարյանը:
11-րդ ենթախմբի մյուս խաղում Կիպրոսի մինչև 17 տարեկանների հավաքականը 1-0 հաշվով առավելության է հասավ Ֆինլանդիայի թիմի դեմ խաղում:
Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 31-ին կխաղա Ֆինլանդիայ, իսկ նոյեմբերի 3-ին՝ Կիպրոսի ընտրանիների հետ: