Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությունը։ Բաքվի ռազմական դատարանն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին նոր պաշտպան է տրամադրել, նա ադրբեջանցի Էմիլ Բաբիշովն է։ Նախորդ դատական նիստին Ռուբեն Վարդանյանը միջնորդություն էր ներկայացրել՝ իր նախկին պաշտպան Աբրահամ Բերմանի ծառայություններից հրաժարվելու վերաբերյալ։ Նադժգոհություն էր հայտնել դատավարության ընթացքից։ Վարդանյանն ընտանիքի միջոցով հայտարարել էր, որ պաշտպանից հրաժարվելն ուղղված է որպես բողոք ընդդեմ դատավարության՝ այն որակելով որպես բացահայտ ֆարս։
Քանի որ Վարդանյանը նոր փաստաբան չուներ, դատարանի որոշմամբ նշանակվել է նոր՝ պետական պաշտպան։
Դատարանը նոր պաշտպանին լրացուցիչ ժամանակ է հատկացրել Վարդանյանի հետ հանդիպելու և գործի 422 հատոր նյութերին ծանոթանալու համար։ Հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին։