Ռուբեն Վարդանյանի փաստաբան է նշանակվել Էմիլ Բաբիշովը – Live News

Բաքվում շարունակվել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը: 

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Բաքվի ռազմական դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ և դատավորներ Անար Ռզաևի և Ջամալ Ռամազանովի (պահեստային դատավոր Գյունել Սամեդովա) կազմով անցկացված բաց դատական ​​նիստում Վարդանյանին տրամադրվել է ռուսերեն լեզվի թարգմանիչ: 

Ռուբեն Վարդանյանի նոր փաստաբան է նշանակվել Էմիլ Բաբիշովը, որն Ադրբեջանի փաստաբանների ասոցիացիայի անդամ է:

Արցախի նախկին պետնախարարը առարկություն չի հայտնել նոր փաստաբանի նշանակման շուրջ՝ Բաքվի դատարանի որոշման դեմ։

Ավելի վաղ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել էր իր փաստաբան Աբրահամ Բերմանի ծառայություններից՝ դժգոհություն հայտնելով «իրավական գործընթացի» ընթացքից։ Հաջորդ «դատական նիստը» նշանակված է նոյեմբերի 4-ին։

Leave a Comment