Ամփոփվել են թվային բանկային քարտեին նվիրված թեստ-խաղի արդյունքները

Մեդիամաքսն ու IDBank-ը ամփոփել են թվային բանկային քարտերին նվիրված թեստ-խաղի արդյունքները:

 

Թեստ-խաղը դիտվել է 784 անգամ եւ ունեցել է 52 մասնակից, որոնցից գրանցվել են 18-ը:

 

Բոլոր հարցերին ճիշտ է պատասխանել 6 մասնակից. Քրիստինե Հակոբյանը, Հայկ Մնացականյանը, Հարություն Մելքոնյանը, Սոնա Եղիազարյանը, Գարիկ Ստեփանյանը եւ Հռիփսիմե Մանասերյանը:

 

Նրանց միջեւ անցկացված «կույր վիճակահանությամբ» ընտրվել է Գարիկ Ստեփանյանը` նա կստանա Դանիել Քանեմանի «Մտածողություն. արագն ու դանդաղը» գիրքը:  

 

Ստորեւ ներկայացված են մրցանակային թեստ-խաղի ճիշտ պատասխանները:

 

Ի՞նչ է թվային բանկային քարտը․

 

Առցանց եւ սմարթֆոնով վճարումների համար միայն թվային տարբերակով գոյություն ունեցող քարտ 

 

Ի՞նչ է անհրաժեշտ թվային քարտն ակտիվացնելու համար․

 

Վերիֆիկացնել բանկային հավելվածի կամ բջջային դրամապանակի միջոցով 

 

Ո՞րն է բանկային թվային քարտի ամենամեծ առավելությունը․

 

Նվազեցվում են քարտային տվյալները գողանալու ռիսկերը  

 

Ինչպես է հնարավոր ձեռք բերել IDBank-ի թվային Visa քարտը․

 

Idram&IDBank բջջային հավելվածի, IDBanking.am եւ Idram թվային հարթակների միջոցով  

 

Որքա՞ն է IDBank-ի թվային Visa քարտի գործողության ժամկետը․

 

3 տարի 

 

Ո՞ր նպատակով չեք կարող օգտագործվել IDBank-ի թվային Visa քարտերը

 

Բանկոմատից գումար կանխիկացնելու 

 

Ինչպե՞ս կարելի է վճարում կատարել IDBank-ի թվային քարտով

 

Բոլոր պատասխանները ճիշտ են 

Leave a Comment