Մեսսին պատասխանել է, թե արդյոք ցանկանում է խաղալ ԱԱ-2026-ում — Armsport.am

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի ավագ հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է 2026 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորության մասին։

«Անկեղծ ասած, հիանալի կլիներ ևս մեկ անգամ մասնակցել աշխարհի առաջնությանը։ Ես կցանկանայի լավ մարզավիճակում լինել և կարևոր դեր խաղալ Արգենտինայի հավաքականի համար։ Երբ հաջորդ տարի սկսեմ նախամրցաշրջանային հավաքը «Ինտեր Մայամիի» հետ, կգնահատեմ իրավիճակը և կտեսնեմ՝ կարո՞ղ եմ արդյոք 100 տոկոսով նվիրվել, կարո՞ղ եմ օգտակար լինել թիմին՝ ազգային հավաքականին, որից հետո որոշում կկայացնեմ»,- ասել է Մեսսին NBC-ին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ Արգենտինան գործող աշխարհի չեմպիոնն է։ 2022 թվականին Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը եզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց Ֆրանսիայի ընտրանուն։

Leave a Comment