
Ռուսական անօդաչու թռչող սարքերը պարբերաբար հարձակվում են ուկրաինացի խաղաղ բնակիչների վրա։ Դրանց հարվածների հետեւանքով մարդիկ են զոհվում եւ վիրավորվում, տեղի են ունենում լայնածավալ ավերածություններ, նշված է Ուկրաինայի իրադարձությունների հարցով քննչական հանձնաժողովի զեկույցում։
Այն ներկայացվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի սոցիալական, հումանիտար եւ մշակութային հարցերով զբաղվող երրորդ կոմիտեին, հայտնում է BBC-ին։
Զեկույցի հեղինակները նշում են, որ այս հարձակումները պարբերական եւ համակարգված բնույթ են կրում։
Ըստ հանձնաժողովի՝ ռուսաստանցի զինվորականների գործողությունները ձեւավորում են մարդկության դեմ ուղղված հանցագործությունների երկու տեսակ՝ սպանություններ եւ բնակչության բռնի տեղահանում։