Բարսելոնայի և Ռեալի ֆուտբոլիստները այլևս չեն հետևում միմյանց Instagram-ում — Armsport.am

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը և Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը այլևս չեն հետևում միմյանց Instagram-ում։

Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում «Ռեալը» տանը 2:1 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։ Խաղից հետո Կարվախալի և Յամալի միջև որոշակի լարված երկխոսություն է տեղի ունեցել։

Մադրիդցիների ավագը Յամալի հետ զրույցի ընթացքում ժեստ է արել՝ ակնարկելով, որ Լամինը պետք է ավելի քիչ խոսի։

Ինչպես հայտնի է, Յամալը «Էլ Կլասիկոյից» առաջ մի քանի հեգնական արտահայտություններ էր արել «Ռեալի» հասցեին, ինչը զայրացրել էր մադրիդցիներին։

Լա լիգայում կայացած 10 տուրերից հետո «Ռեալը» 27 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Բարսելոնան» 22 միավորով երկրորդն է։

Leave a Comment