ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, տեղեկացնում ենք ամենքիդ՝ հոկտեմբեր 30-ին, ժամը 18:00-ին Արագածոտնի թեմի Առաջնորդանիստ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և միասնական աղոթք: Այս մասին հայտնում են Արագածոտնի թեմից:
«Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու և հայցելու Սուրբ Մեսրոպ Մաշտոցի բարեխոսությունը, մեր սիրելի ՍՐԲԱԶԱՆ ՀՈՐ, ՏԵՐ ՀՈՐ, մեր հոգևոր հայրերի և ամենքի համար։
Հասցեն՝ Արագածոտնի մարզ, գյուղ Օշական, Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի»։
–00—ՅՄ