Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բալըքեսիր նահանգում գրանցված երկրաշարժից չորս շինություն է փլուզվել, հայտնում է NTV-ն։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայայի խոսքով՝ մասնագետները գրանցել են երեք տան և մեկ շինության փլուզում։
Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունն էլ գրել է, որ տուժածներ չկան, տեղեկությունների չկան փլատակներում որևէ մեկի գտնվելու մասին։
Նշվում է, որ մի քանի շրջանների բնակիչներ երկրաշարժի ժամանակ լքել են իրենց տները և այժմ վախենում են վերադառնալ։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 27-ին Թուրքիայում տեղի է ունեցել 6.1 մագնիտուդով երկրաշարժ։ Մի քանի քաղաքների, այդ թվում՝ Ստամբուլի և Բալըքեսիրի բնակիչները զգացել են ուժեղ ցնցումներ։ Որոշ քաղաքներում գրանցվել են էլեկտրաէներգիայի և ջրի անջատումներ։