Ինձ համար ամենակարևորը խաղի որակն է, ինչը բարելավվել է․ Մելիքբեկյանը հարցազրույց է տվել ՈՒԵՖԱ-ին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն ՈՒԵՖԱ-ին տված հարցազրույցում խոսել է ազգային հավաքականի ելույթների մասին:

«Ինձ համար ամենակարևորը խաղի որակն է, ինչը բարելավվել է: Իհարկե, արդյունքը չափազանց կարևոր է, բայց ֆուտբոլային փոքր երկրների հավաքականների համար խաղի որակի բարելավումը կարող է վճռորոշ լինել: Մենք ունենք նոր մարզիչ, կառուցում ենք նոր հավաքական»,- ասել է Մելիքբեկյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականն ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբում 4 խաղից հետո 3 միավորով վերջին` 4-րդ տեղում է:

Եղիշե Մելիքյանի հավաքականը նոյեմբերի 13-ին կընդունի Հունգարիայի ազգային ընտրանուն, իսկ երեք օր անց ընտրական փուլը կավարտի Պորտուգալիայի թիմի դեմ արտագնա խաղով:

Leave a Comment