Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլը» Մոհամեդ Սալահին փոխարինելու 2 տարբերակ է դիտարկում, հայտնում է Football Insider-ը:
Ակումբի սկաուտները հետևում են «Նյուքասլի» հարձակվող Էնթոնի Գորդոնի և «Բորնմութի» կազմում գերազանց մրցաշրջան անցկացնող Անտուան Սեմենյոյի խաղին:
«Լիվերպուլի» ղեկավարությանը դուր են գալիս այս հարձակվողների խաղաոճերը: Գորդոնն ընթացիկ մրցաշրջանի 10 խաղում խփել է 4 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում, իսկ Սեմենյոն 9 մրցավեճում ունի 6 գոլ և 3 գոլային փոխանցում:
Եգիպտացի հարձակվող Սալահը 2025/26 մրցաշրջանում դեռևս այնքան արդյունավետ չէ, որքան սպասվում է նրանից: 13 խաղում նա գրանցել է 4 գոլ և 1 գոլային փոխանցում: