Բաքվում շարունակվում է շինծու դատավարությունը

Բաքվի ռազմական դատարանը շարունակում է քննել Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության և ապօրինաբար պահվող այլ հայերի դեմ շինծու գործը. փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Այսօրվա դատական նիստի ընթացքում հնչել են ցուցմունքներ՝ 44-օրյա և Արցախյան առաջին պատերազմների ժամանակ հայկական ուժերի կողմից կատարված «հանցագործությունների» վերաբերյալ:

Կեղծ գործով հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 30-ին:

Հիշեցնենք՝ հայ գերիներին մեղադրում են «ցեղասպանության, խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, նաև ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության բռնի զավթման» և այլ հոդվածներով:

Leave a Comment