Կապանի զորամասում զինծառայողը թեթև մարմնական վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, հայտնել է ՀՀ ՊՆ-ն՝ մեկնաբանելով հրազենային վնասվածքի մասին մամուլում տարածված տեղեկությունը։
Նշվում է, որ նրա առողջությանը և կյանքին վտանգ չի սպառնում։
«Զինծառայողի բուժումը կազմակերպվել է կայազորային հոսպիտալում, և Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխելու անհրաժեշտություն չի առաջացել»,- հայտնել են ՊՆ-ից։
Այսօր ավելի վաղ ArmLur-ը հրապարակել էր «Զինվորի են գտել՝ հրազենային վնասվածքով. ի՞նչ է կատարվել Կապանում» վերնագրով հոդված և հայտնել, որ դեպքը տեղի էր ունեցել երկու օր առաջ։
