ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ կայացել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Անձնական տվյալների պաշտպանության նոր մարմնի ձևավորմանն ուղղված գործընթացը։ Հայտնում են Արդարադատության նախարարությունից։
Խորհրդակցության ընթացքում ընդգծվել է նոր մարմնի ստեղծման կարևորությունը, որը նպատակ ունի ապահովել տվյալների պաշտպանության ոլորտի ինստիտուցիոնալ ամրապնդումը։