Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի կենտրոնական խաղում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեուում» 2:1 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։
Իսպանական հեղինակավոր Marca պարբերականի լրագրողները գնահատել են խաղացողների ցուցադրած խաղը «Էլ Կլասիկոյում»։
Կատալոնացիների 18-ամյա հարձակվող Լամին Յամալը ճանաչվել է հանդիպման վատագույն ֆուտբոլիստ՝ ստանալով ընդամենը 4 միավոր։ Անգլիացի Ջուդ Բելինգհեմը ճանաչվել է խաղի լավագույն խաղացող՝ ստանալով 9 միավոր։
10 տուրից հետո Լա Լիգայի աղյուսակը գլխավորում է Մադրիդի «Ռեալը»՝ 27 միավորով, իսկ «Բարսելոնան» 22 միավորով երկրորդն է։