Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) թարմացրել է մենախաղի դասակարգման աղյուսակը։ Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը նահանջել է ևս մեկ տեղով ու 2620 միավորով այժմ աշխարհի 14-րդ ռակետն է։
Լավագույն տասնյակ են վերադարձել Կասպեր Ռուդը (Նորվեգիա, 3235) և Ֆելիքս Օժե-Ալյասիմը (Կանադա, 3195), որոնք իրենց դիրքը բարելավել են երկուական տեղով` բարձրանալով համախատասխանաբար 9-րդ ու 10-րդ տեղեր։
Տղամարդկանց մենախաղի առաջատարը շարունակում է մնալ Կառլոս Ալկարասը (Իսպանիա, 11340)։