
«Այն վարկածը, որ կա արտաքին քաղաքական հետք Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետ կապված՝ կախված Մեղրիի տարբերակով՝ ստուգված չէ: Ինչ վերաբերում է ներքին վարկածին, արտաքին քաղաքական ուժերն ինչքան էլ հզոր լինեն, եթե ներքին աջակիցներ չունենան, նման օպերացիա անել ԱԺ շենքում, իրականացնել չեն կարող, դա միանշանակ է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը:
Սարգսյանի խոսքով՝ բազմաթիվ խնդիրներ կան, որոնք վերաբերում են նաև այն մարդկանց, ովքեր այսօր չկան, զոհվել են կամ Հայաստանից բացակայում են. «Գլխավոր ոճրագործը երբեք չի ընդունելու, որ իրեն ուղղորդել են:
Բազմաթիվ մարդիկ կան, կարծում եմ նաև վարչապետն էլ այդ տեսակետն ունի, որ իրենք նաև կազմակերպիչ են, որովհետև մարդուն ուղղորդել են, մարդը եկել արել է՝ մտածելով, որ հերոսություն է անում, դրանից հետո իրեն արժանին կմատուցվի: Ինձ համար Հոկտեմբերի 27-ի գործով անբացատրելի 6-ից ավել հանգամանքներ կան, որոնց մասին ՔԿ-ում տեսակետս ասել եմ»:
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ