«Վան» ֆուտբոլային ակումբը տեղեկացնում է, որ թիմի գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանի հետ աշխատանքային հարաբերությունները խզվել են փոխադարձ համաձայնությամբ։
Ակումբը շնորհակալություն է հայտնում Թորոսյանին կատարած աշխատանքի, նվիրումի և ներդրման համար՝ մաղթելով հաջողություն հետագա մարզչական կարիերայում։
«Վանն» ընթացիկ առաջնությունում զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը։ Չարենցավանի ակումբն իր ակտիվում ունի 11 միավոր։